Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՈՒԱՄ-ի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի

Հոկտեմբեր 09,2017 13:20

ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակներում փաստաթղթեր են նախապատրաստվում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելաձեն Թբիլիսիում ՎՈՒԱՄ արտգործնախարարների խորհրդի նիստին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

«Մինչև տարեվերջ այդ ուղղությամբ սպասվում է տեղաշարժ»,- ասել է նախարարն իր ելույթում:

Անդրադառնալով ՎՈՒԱՄ տարածությունում հակամարտություններին՝ նախարարը նշել է, որ դրանք պետք է լուծվեն «միջազգային իրավունքի նորմերի և տարածքային ամբողջականության հիման վրա»: Նրա խոսքով՝ այդ հակամարտությունները ՎՈՒԱՄ երկրների հիմնական խնդիրն են և վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031