Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը դրական է վերաբերվում՝ Քուրդիստանի եւ Կատալոնիայի հանրաքվեներին

Հոկտեմբեր 09,2017 15:00

«Ամեն ազգ էլ ինքնորոշվելու եւ պետություն դառնալու իրավունք ունի»

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում Իրաքյան Քուրդիստանի եւ Կատալոնիայի հանրաքվեներին: Հարցման մասնակիցներին առաջարկվել էր պատասխանների վեց տարբերակ. «ի՞նչ հանրաքվե, տեղյակ չեմ», «բացարձակ անտարբեր եմ», «հանրաքվեով դեռ ոչինչ չի որոշվում, ապագան ամեն ինչ ցույց կտա», «Քուրդիստանինը Կատալոնիայի հետ մի համեմատեք», «լավ, ամեն ազգ էլ ինքնորոշվելու եւ պետություն դառնալու իրավունք ունի», «վատ` աշխարհում քաոս է սկսվում»:Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 3 տոկոսը հանրաքվեների մասին տեղյակ չի, 6 տոկոսը բացարձակ անտարբեր է, 12 տոկոսը համարում է, որ Քուրդիստանը պետք չէ համեմատել Կատալոնիայի հետ: 15 տոկոսը կարծում է, որ հանրաքվեով դեռ ոչինչ չի որոշվում. Ապագան ամեն ինչ ցույց կտա, 18 տոկոսն էլ վատ է վերաբերվում հանրաքվեներին. Աշխարհում քաոս է սկսվում:

Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 46 տոկոսը, դրական է վերաբերվում՝ համարելով, որ ամեն ազգ էլ ինքնորոշվելու եւ պետություն դառնալու իրավունք ունի:

Ա. ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

07.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031