Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքրված թղթադրամները նույն օրը փոխանցել եմ Սամվել Բաբայանին». Կարեն Քոչարյան

Հոկտեմբեր 09,2017 13:07

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննության ժամանակ հրապարակվեց նաեւ ամբաստանյալ Կարեն Քոչարյանի նախաքննական ցուցմունքը:

Նա գործով մեկ այլ ամբաստանյալ՝ Անդրանիկ Քոչարյանի եղբայրն է:

Կարեն Քոչարյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել եղբոր հետ՝ ներկոտված թղթադրամների վերաբերյալ. «Եղբորիցս հետաքրքրվել եմ՝ արդյոք Ժորան մաքրե՞լ է այն, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է մեր խոսակցության այն հատվածին, որ ասում եմ՝ Ժորայի քյալամները, դա վերաբերում է նույն թղթադրամների նոր խմբաքանակի ձեռք բերմանը: Կոնկրետ թղթադրամների խմբաքանակի չափի վերաբերյալ ես դեռեւս տեղեկություններ չունեի: Չեմ հիշում՝ նույն օրը, թե հաջորդող օրը եղբայրս փոխանցել է Ժորայի կողմից մաքրված թղթադրամն ինձ, ինչն էլ ես նույն օրը տվել եմ Սամվել Բաբայանին»:

Առաջադրված մեղադրանքում Կարեն Քոչարյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031