Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանյան ոսկեգործները միջազգային «JUNWEX» էքսպոյից 580 միլիոն դրամի արտահանման պատվերներով են վերադարձել

Հոկտեմբեր 09,2017 11:41

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսի օրերին հիմնականում ռուսական մեծածախ գնորդների հետ կնքել են արտահաման 5 պայմանագիր, ևս 16-ը բանակցությունների փուլում են, որոնք էականորեն կավելացնեն «JUNWEX Moscow-2017»-ին կնքված արտահանման պայմանագրերի ընդհանուր ծավալը։ Հայկական թանկարժեք զարդերն ընդունվել են նաև ցուցահանդեսի ոչ մասնագիտացած այցելուների շրջանում, որոնք ձեռք են բերել 34 000 դոլարի թանկարժեք զարդեր։

«Արաբական շուկան նույնպես մեզ համար թիրախային է, ուստի նպատակ ունենք միասնական հայկական տաղավարով մասնակցել նաև Դուբայի «ՎինչենցաՕրո» ցուցահանդեսին, որի համար Մոսկվայում արդեն հանդիպել և բանակցել ենք կազմակերպիչների հետ՝ մեր արտադրողներին ավելի լավ պայմաններ տրամադրելու շուրջ»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։

ՀԶՀ թիմը նաև հանդիպում է կազմակերպել Հայ Ոսկերիչների ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորկյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոսկերչական հայկական արտադրանքի առաջմղմանը՝ միջազգային շուկայում։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031