Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Սարգսյան. «Քանի՞ օլիմպիական չեմպիոն է եկել Հայաստան ու պարտվել»

Հոկտեմբեր 09,2017 11:23

Վանաձորում ավարտվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարը:

Անվանի մարզիկը բացառիկ հարցազրույց տվեց Aravot.am-ին:

Պարոն Սարգսյան: Արդեն 22 տարի տարբեր երկրների անվանի ըմբիշները ժամանում են Հայաստան, մասնավորապես, Վանաձոր՝ մասնակցելու ձեր սահմանած գավաթի խաղարկությանը: Այս տարի մրցաշարը համընկավ ձեր հարազատ Վանաձոր քաղաքի օրվա հետ: Դա պատահակա՞ն է ստացվել:

-Մենք Վանաձորի քաղաքապետի հետ խորհրդակցել էինք եւ որոշել մրցաշարը կազմակերպել Վանաձորի տոնի օրերին:

-Այս մրցաշարի անցկացումը Վանաձորում ի՞նչ է տալիս մեր ըմբիշներին:

-Իմ նպատակը Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտն էլ ավելի զարգացնելն է: Բարձր մարզական արդյունքների հասնելու համար միայն ամենօրյա մարզումները բավարար չեն: Անհրաժեշտ է հնարավորին չափ հաճախ մասնակցել միջազգային մրցաշարերի՝ բոլոր տարիքային խմբերում: Ես լավ գիտեմ, որ դրա համար շատ բան է արվել եւ արվում, բայց ավելին է հարկավոր:

Այս մրցաշարին իմ հրավերով գալիս են այլ երկրների ըմբիշները: Նրանց մեջ քիչ չեն ոչ միայն  արդեն անվանիները, այլեւ նրանք, ովքեր սկսել են հաջողություններ արձանագրել միջազգային մրցագորգերում: Այսինքն, սա միջազգային մրցաշար է Հայաստանում, ինչը չի կարող դրական ազդեցություն չթողնել մեր թե ավագ եւ երիտասարդ ըմբիշների մարզական վարպետության բարձրացման, փորձի կուտակման եւ հոգեբանական պատրաստվածության վրա: Այս տարիներին քանի՞ օլիմպիական, աշխարհի ու մայրցամաքների չեմպիոններ ու մեդալակիրներ են եկել ու պարտվել: Դա, անկասկած, բարձրացնում է մեր ըմբիշների մարտական ոգին:

-Պարոն Սարգսյան: Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նախագահ չունի…

-Այո, դա այդպես է եւ այդ խնդրի լուծում պետք է գտնվի: Բայց շտապել պետք չէ: Հարկավոր է գտնել մի այնպիսի մարդու, որը նախ սիրի ըմբշամարտը, շատ սիրի եւ անհրաժեշտ ներդրումներ կատարի: Մենք ՀԱՕԿ նախագահի հետ այդ խնդրի շուրջ խոսել ենք ու քննարկումներ ենք անցկացնում լավագույն լուծում գտնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031