Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիանա Բեկուզարովա. «Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարն անցնում է կյանքով լի պայքարում»

Հոկտեմբեր 09,2017 11:03

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարում Ռուսաստանը հաղթեց ութ քաշային կարգերից չորսում՝ մեկ ոսկե մեդալով գերազանցելով Հայաստանին:

Ռուսաստանի թիմը հիմնականում ներկայացված էր Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ըմբիշներով:

Aravot.am-ը զրուցեց Հյուսիսային Օսեթիայի ըմբշամարտի ակադեմիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դիանա Բեկուզարովայի հետ: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Եղել եմ բազմաթիվ միջազգային մրցաշարերում, բայց Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարը տարբերվում է նրանցից: Սա գերազանց մրցաշար է, որն ընթանում է կյանքով լի պայքարում: Լինում են մրցաշարեր, ուր բերում են ըմբիշներին, սակայն պայքարը մի տեսակ ձանձրալի է անցնում: Այստեղ յուրաքանչյուր գոտեմարտ աշխույժ է, պայքարով լի: Մենք Վանաձոր ժամանել ենք մեդալներ նվաճելու համար: Մեր թիմում կան երիտասարդների աշխարհի չեմպիոն, վերջերս անցկացված բանակայինների աշխարհի առաջնության մրցանակակիր, միջազգային մրցաշարերի, պատանեկան ամենատարբեր առաջնությունների հաղթողներ ու մեդալակիրներ: Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարին մասնակցելը մեր, ինչպես նաեւ բոլոր ըմբիշների համար վարպետության բարձրացման, մրցափորձի ձեռք բերման շատ կարեւոր դարբնոց է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031