Վանաձորում ավարտվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարը, որին մասնակցեց հինգ երկրի 100-ից ավելի ըմբիշ:
Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթող դարձան: 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան (Հայաստան), 61 կգ՝ Ղազար Համբարձումյան (Հայաստան), 65 կգ՝ Ռազամբեկ Ժամալով (Ռուսաստան), 70 կգ՝ Զաուր Սիդակով (Ռուսաստան), 74 կգ՝ Ավթանդիլ Կենտչաձե (Վրաստան), 86 կգ՝ Արթուր Նայֆորով (Ռուսաստան), 97 կգ՝ Զաուր Կոչիեւ (Ռուսաստան), 125 կգ՝ Լեւան Բերիանիձե (Հայաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ