Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական գյուղապետը, նրա կինը, և բժշկական կենտրոնի տնօրենը փորձել են խլել լրագրող Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկը, նրան փակի տակ պահել (տեսանյութ). armday.am

Հոկտեմբեր 08,2017 20:11

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, նույն մարզի Շատին համայնքի բուժական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը եւ վերջինիս քույրը խոչընդոտել են Armday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական մասնագիտական օրինական գործունեությունը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակի տակ պահել։ Միջադեպը տեղի է ունեցել Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում։ Լրագրողը նախապես պայմանավորվել է բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ, նպատակ ունենալով պատրաստել տեսանյութ համայնքի բժշկական կենտրոնի հին մասնաշենքի քանդման վերաբերյալ։

Բժշկուհի Զոյա Մարտիրոսյանը համաձայնել է հարցազրույց տալ։ Նա բժշկական կենտրոն էր եկել քրոջ, ով նույն կենտրոնում աշխատում է որպես բժշկուհի, եւ Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, ով Զոյա Մարտիրոսյանի փեսան է։ Հարցազրույցի ընթացքում Armday.am-ի լրագրողը Զոյա Մարտիրոսյանին հարցրել է համայնքում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ վերջինս մահվան տեղեկանքներ տրամադրելու համար պահանջում է քսան հազար դրամ, բացի այդ անվճար դեղորայքների դիմաց դարձյալ գումար է պահանջում։ Հարցն ակնհայտ դուր չի եկել Զոյա Մարտիրոսյանին։ Նա եւ նրան հարցազրույցի ընթացքում ուղեկցող քույրը՝ գյուղապետի կինը լրագրող Փայլակ Ֆահրադյանին մեղադրել են պատվեր կատարելու մեջ։

Զոյա Մարտիրոսյանը եւ բժշկուհի քույրը հայտարարել են, թե նման խոսակցություններ համայնքում տարածել է գյուղապետ Տիկոն։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանի մասին է։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Զոյա Մարտիրոսյանի եւ Տիգրան Խուդոյանի հարաբերությունները լարված են, և բժշկական կենտրոնի տնօրենը՝ իր գործունեության վերաբերյալ ցանկացած հարց դիտարկում է պատվերի շրջանակներում։ Զոյա Մարտիրոսյանը լրագրողին մեղադրել է նաեւ կառավարության օգտին աշխատելու մեջ։ Պարզվում է կառավարության որոշմամբ է գյուղի բժշկական կենտրոնը հատկացվել համայնքի տրամադրությանը, եւ համայնքապետն էլ որոշել է հին մասնաշենքը վերակառուցել եւ այն ծառայեցնել որպես մանկապարտեզ։

Armday.am-ը հրապարակում է միջադեպի վերաբերյալ ամբողջական տեսանյութը։ Լրատվամիջոցը հետևողական է լինելու, որպեսզի պատժվեն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտող բոլոր անձինք, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից եւ մասնագիտությունից։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031