Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայոց թեմի առաջնորդն անսխալական չէ. Վահե Սարգսյան

Հոկտեմբեր 08,2017 13:57

Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սասրգսյանը հայտարարություն է արել, որը ներկայացնում ենք ստորև.

ՎԻՐԱՀԱՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ՉԷ

(հայտարարություն մի հայտարարության առիթով)

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանը, քննարկելով հայերենի ուղղագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի 1922 թ. դեկրետը, ինչպես նաև բոլշևիկների պատվերով և համապատասխան ճնշումների արդյունքում հայ մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի կողմից հայերենի ուղղագրության փոփոխման առթիվ արված առաջարկը, հայտնել էր իր անհամաձայնությունը և իր դժգոհությունն արտահայտել հետևյալ տողերով. «Ես, որպես հայ գրող և Հայ Գրողների միության նախագահը` գալիս եմ հայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վարմունքի դեմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմը էս կարևոր խնդրում:

Պ. Մ. Աբեղյանը մի առաջարկ է արել և դրել հրապարակ: Շատ լավ: Բայց Հայաստանի լուսժողկոմը որտեղից է իմացել, թե և պ. Մ. Աբեղյանը, և ինքը լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ, առանց քննության ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միմիայն դրանով գրել ու տպագրել» (1922 թ. մայիսի 17-ին Պ. Մակինցյանին գրած նամակից):

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նկատմամբ մեծ է հարգանքս, այն ստիճան, որ 2015 թ. նրա ծննդյան 50-ամյակի առիթով գրված իմ մեկ շնորհավորական ուղերձում նրան համարել եմ Վիրահայոց թեմի երանելի առաջնորդներ, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու, մեծանունհայագետ Գարեգին Հովսեփյանի և այլ մեծերի արժանի ժառանգորդը:
Այդ ամենով հանդերձ, կապված Գումբուրդոյի միջնադարյան քաղկեդոնիկ եկեղեցու վրացական լինելու առթիվ Սրբազան Հոր վերջին հայտարարության հետ, պարտքս եմ համարում հանճարեղ Թումանյանի վերոնշյալ ոճով տեղեկացնելու հայրենակիցներիս, որ Սրբազան Հայրը ևս, ինչպես բոլորս, անսխալական չէ իր քայլերում և հայտարարություններում:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

պ.գ.թ., Վրաստանի հարցերով փորձագետ

08 հոկտեմբերի, 2017 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Որ օձը տնից չլինի,կծող չի լինի….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031