Վանաձորի մարզապալատում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը որոշվեցին չորս՝ 57, 65, 74, 97 կիլոգրամ, քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները:
57 կգ քաշային կարգում առաջին տեղն զբաղեցրեց Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը, 65 կգ-ում՝ ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովը, 74 կգ-ում՝ վրացի Ավթանդիլ Կենտչաձեն, 97 կգ-ում՝ ռուսաստանցի Զնաուր Կոչիեւը:
Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալով, պատվոգրով եւ դրամական խրախուսանքով:Դրամական պարգեւի արժանացան նաեւ հաղթողների մարզիչները:
Այսօր պայքարի մեջ կմտնեն մնացած չարս քաշային կարգերի ըմբիշները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ