Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»

Հոկտեմբեր 07,2017 23:48

Հոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և հարձակվող Ռուսլան Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Սկզբից լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսլան Կորյանը.

– Ռուսլան, ինչպե՞ս անցավ թռիչքը և ինչպե՞ս է թիմը վերականգնվել նախորդ խաղի պարտությունից հետո:

– Շատ լավ: Անձամբ ես ամբողջ ընթացքում քնած էի: Ինչ վերաբերում է վերականգնմանը, ապա կարող եմ ասել, որ ամեն ինչ կերևա վաղը, բայց թիմը մարտական է տրամադրված:

– Ի՞նչ տրամադրություն ունի թիմը Լեհաստանից կրած ջախջախիչ պարտությունից հետո: Հասցրե՞լ եք մոռանալ անհաջողությունը:

– Չեմ կարծում, որ հոգեբանորեն կարելի է այսքան շուտ մոռանալ այդ պարտությունը: Մեզ համար առաջիկա խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է:

– Հայաստանը ինչ-որ բանով գերազանցո՞ւմ  է Ղազախստանին, թե՞ երկու թիմերը հավասար են:

– Ըստ իս` հավասար թիմերի հակամարտություն է, որտեղ վճռական կլինի նվիրումը և հաղթելու ցանկությունը: Խաղերից ելնելով` հնարավոր է, որ Ղազախստանի որոշ ֆուտբոլիստների ինչ-որ տեղ պակասում է վարպետությունը, բայց ցանկության առումով նրանք խնդիրներ չունեն:

– Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում մե՞ծ առավելություն է Հայաստանի ընտրանու համար:

– Միանշանակ, նա մեր առաջատարն է: Միաժամանակ չի կարելի հույսը դնել միայն նրա վրա: Ֆուտբոլը թիմային խաղ է:

– Խաղը կկայանա արհեստական խաղադաշտում: Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ընտրանու խաղի վրա:

– Անձամբ ինձ համար դա նորություն չէ, քանի որ այն առաջնությունում, որտեղ ես եմ խաղում, մարզադաշտերի կեսն արհեստական խոտածածկով է:

– Ոչ-ոքին ձեռնտո՞ւ հաշիվ է ձեզ համար:

– Ոչ:

– Ի՞նչ կասեք հայ երկրպագուներին, որոնք հիասթափված են Լեհաստանից կրած պարտությունից:

– Լեհերի հետ խաղից հետո ես արդեն ներողություն եմ խնդրել երկրպագուներից: Հիմա ցանկանում եմ, որ նրանք մեզ շարունակեն աջակցել: Դա շատ կարևոր է մեզ համար:

ffa.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031