Այսօր ավտովթարի զոհ է դարձել Ղրղըզստանի 38-ամյա փոխվարչապետ Տեմիր Ջումակադիրովը: «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության փոխանցմամբ, փոխվարչապետի մեքենան բախվել է «Կամազ» տեսակի բեռնատարի հետ:
Վթարը տեղի է ունեցել Բիշկեկ-Տալաս ավտոճանապարհին: Վթարի հետևանքով զոհվել են նաև փոխվարչապետի վարորդը և օգնականը: Նախնական տվյալներով, մեքենաների բախումը տեղի է ունեցել բեռնատարի՝ հանդիպակած գիծ դուրս գալու հետևանքով:
Ջումարկադիրովը վարչապետ Սապաս Իսակովի հանձնարարությամբ վերջին ժամանակաշրջանում աշխատել է հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրությունները նախապատրաստելու ուղղությամբ: Մինչ այդ նա զբաղեցրել է Ղրղըզստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Արմեն ՔՈԼՈՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում