Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Սիսիան քաղաքի Գայի փողոցի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ZZ 221 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 18 ԼՍ 759 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Է. Հովհաննիսյանը, Ս. Հայրապետյանը և Է. Հովհաննիսյանի ուղևորներ՝ Գորիսի բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Ստեփանյանը տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, իսկ Սիսիան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Սուրեն Շահնազարյանը՝ Աղիտուի զինվորական հոսպիտալ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Հովհաննիսյանը աշխատում է Աշոտավան գյուղի դպրոցի տնօրեն, վիրավորներից Ս. Շահնազարյանը աշխատում է Աղիտուի հիմնական դպրոցի տնօրեն։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում