Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նկարիչ Սերգեյ Բաղրամյանի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են Լոս Անջելեսում ապրող և ստեղծագործող արվեստագետի Երևանում ապրած տարիների ստեղծագործությունները:
Ներկայացնելով արվեստագետի աշխատանքները` նշվել է, որ Սերգեյ Բաղրամյանը ստեղծագործում է ճապոնական, հավերժի, հոգևոր թեմաներով, ինչպես նաև գրքերի նկարազարդման ոլորտում: Նրա աշխատանքների մեծ մասը գտնվում է Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Սան Ֆրանցիսկոյի մասնավոր հավաքածուներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն