Մոսկվայի կենտրոնում եւ ՌԴ-ի շրջաններում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ, այդ թվում չարտոնված, բերման ենթարկվածների իրավունքների խախտումների մասին ահազանգեր դեռ չկան: Այդ մասին «РИА-Новости»-ին ասել են «Քաղաքացիական վերահսկողություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ալեքսանդր Բրոդը: Կազմակերպությունը հարցումներ կուղղի մարզային այն օմբուդսմեններին, որտեղ ակցիաներ են եղել:
Հիշեցնենք, այսօր ՌԴ-ում ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի`բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:
Իրավապաշտպանն ասել է, որ իրենց կազմակերպության անդամները դիտարկել են ակցիաները: Ըստ նրա, որոշ շրջաններում ակցիաները բավական սակավամարդ են եղել եւ անցել են առանց միջադեպերի: Բայց կան շրջաններ, որտեղ ձերբակալություններ են եղել: Մասնավորաբար, Կրասնոդարի մարզում: Այստեղ, ի դեպ, ակցիան արտոնված չի եղել: Այստեղ վաղօրոք սպորտային եւ մշակութային միջոցառումներ են նախատեսված եղել, այնուհանդերձ, չարտոնված ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց:
Իրավապաշտպանի կարծիքով, չհամաձայնեցված ակցիայի մասնակիցները հիմնականում կրկնում են նույն սխալներն, ինչ-որ նախորդ տարիներին եւ ամռան սկզբին. «Այսինքն, նրանց հիմնական խնդիրն է անկարգություններ հրահրել, ուշադրություն հրավիրել իրենց վրա, հետո հայտարարել իշխանություններին եւ իրավապահներին`մարդու իրավունքների խախտողներ`խոսքի ազատություն եւ բողոքի ակցիաների սահմանափակման համար»:
Իրավապաշտպանն ասել է, որ պետք է օբյեկտիվ գնահատել այդ ակցիաները եւ արդարացի գնահատականներ հնչեցնել, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի համար են ցանկանում կազմակերպիչներն օգտագործել հասարակական ներուժը:
Ն. Գ.