Հոկտեմբերի 7-ին ամփոփվեց ՀՀ ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով հրաձգության առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին 8 բուհական թիմեր` 24 ուսանող-մարզիկներ: Թիմային պայքարում մրցանակային տեղեր զբաղեցրեցին. աղջիկներ` 1. ԵՊՀ, 2. ՀՊՏՀ, 3. ՀԱԱՀ, տղաներ` 1. Հունանյան Հայկ (ԵՊՀ), 2. Շահինյան Թամաս (ՃՇՀԱՀ), 3. Բերյան Սուրեն (ՀԱՊՀ):
Սեպտեմբերի 20-ից մեկնարկած ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից անցկացվող մարզական խաղերի ընթացքում անցկացվել է նաև աթլետիկական կրոսավազքի առաջնություն: Մրցաշարին մասնակցել են 12 բուհերի՝ 58 տղաներ և 45 աղջիկներ: Անհատական պայքարում մրցանակային տեղեր են գրավել . աղջիկներ` 1.Ալավերդյան Էլլադա (ՎՊՀ), 2. Բաղյան Մարիանա (ՎՊՀ), 3. Քարհանյան Աննա (ՎՊՀ), տղաներ` 1. Հարությունյան Բալաբեկ (ԵՊՀ), 2. Երիջանյան Նարեկ (ՀԱԱՀ), 3.Երիջանյան Էրիկ (ՀԱԱՀ):
Սեպտեմբերի 30-ին անցկացվեց լողի առաջնություն: Մրցաշարին մասնակցեցին 9 բուհի 55 ուսանող-մարզիկներ: Մրցանակային տեղեր զբաղեցրին՝ 50 մետր ազատ ոճ` տղաներ 1-ին տեղ՝ Մամիկոնյան Վլադիմիր- ՀՊՏՀ, 2-րդ տեղ՝ Դավթյան Արփիար-ՖԻՄԱ, 3-րդ տեղ՝ Այվազյան Հարություն-ՖԻՄԱ: 50 մետր ազատ ոճ` աղջիկներ` 1-ին տեղ՝ Կարապետյան Գայանե-ՖԻՄԱ, 2-րդ տեղ՝ Շաղբաթյան Դիանա-ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ Արշակյան Երմիոնիա-ՀՊՏՀ: 50 մետր բրաս` տղաներ 1-ին տեղ՝ Այվազյան Անդրուշ-ՖԻՄԱ, 2-րդ տեղ՝ Կարապետյան Ստանիսլավ- Ավանդական բժշկական համալսարան, 3-րդ տեղ՝ Ղարիբյան Վարդան – ՖԻՄԱ: 50 մետր բրաս` աղջիկներ. 1-ին տեղ՝ Կարապետյան Գայանե- ՖԻՄԱ, 2-րդ տեղ՝ Օչինյան Աննա-ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ Գասպարյան Ռուզաննա-ԵՊՀ:
50 մետր թիկնալող` տղաներ 1-ին տեղ՝ Մկրտչյան Ռուբեն – Ավանդական բժշկական համալսարան, 2-րդ տեղ՝ Արամյան Սերգեյ-ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ Ծատուրյան Տիգրան-ԵՊԲՀ: 50 մետր թիկնալող` աղջիկներ` 1-ին տեղ՝ Օչինյան Աննա-ԵՊԲՀ, 2-րդ տեղ՝ Շաղբաթյան Դիանա-ԵՊԲՀ, 3-րդ տեղ՝ Ավետիսյան Անի-ՇՊՀ, 50 մետր բատերֆլայ` տղաներ` 1-ին տեղ՝ Դավթյան Արփիար – ՖԻՄԱ 2-րդ տեղ՝ Այվազյան Անդրուշ – ՖԻՄԱ 3-րդ տեղ՝ Կոնսուզյան Անդրանիկ – ՀԱՊՀ 50 մետր բատերֆլայ աղջիկներ 1-ին տեղ՝ Ավետիսյան Անի – ՇՊՀ 2-րդ տեղ՝ Զիրոյան Ջեմմա – ԵՊԲՀ 3-րդ տեղ՝ Մադոյան Նարե-ՀԱՊՀ:
Խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյան