Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում անցկացվող բողոքի ակցիային մոտ 700 մարդ է մասնակցում`ներառյալ ակցիան լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է «РИА-Новости»-ն`հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը:
Ինչպես առավոտյան տեղեկացվել էր, այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 65 ամյակի օրը, ընդդիմադիր ակտիվիստները նախատեսում էին բողոքի ակցիաներ կազմակերպել Մոսկվայի կենտրոնում, նաեւ ՌԴ-ի տարբեր շրջաններում`ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Մոսկվայում այսօր նախատեսվող բողոքի ակցիան`ընդդիմադիր գործչի ձեռագրով էր`չհամաձայնեցված: Վերջինիս, հիշեցնենք, ձերբակալել էին հենց չհամաձայնեցված ակցիաներ կազմակերպելու համար:
Ոստիկանությունը փոկել է փողոցները: «РИА-Новости»-ի տեղեկացմամբ, ժամը 14-ի սահմաններում ակցիայի մասնակիցները հավաքվել են Պուշկինի արձանի մոտ: Որոշ ժամանակ անց առաջարկ է հնչել`շարժվել «ուր որ աչքը կկտրի»: Առաջարկին հետեւելով, հավաքվածները շարժվել են Տվերսկոյ փողոցով`Մանեժնի հրապարակի ուղղությամբ: Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի, այն բանից հետո, երբ վերջինս շրջել է պաստառը:
Ն. Գ.