ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքում այսօր մեկնարկած ՀԱՊԿ միացյալ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում 2017» զորավարժություններն ուղղված չեն որեւէ այլ աշխարհաքաղաքական միավորման դեմ: «Չկա նման բան: Այս զորավարժությունները ծրագրվել էին դեռեւս 2016թ.-ին եւ կապ չունեն որեւէ երկրի կամ ուժերի հետ»,-զորավարժությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:
Նա չմեկնաբանեց ՀԱՊԿ շտաբի պետ Անատոլի Սիդորովի այսօրվա դիտարկումն այն մասին, որ ՀԱՊԿ-ի միացյալ ռազմական ներուժը չի կարող օգտագործվել կառույցի անդամ-երկրների ներքին հակամարտությունների դեպքում:
«ՀԱՊԿ-ն իր մեջ չի ներառում ներքին խնդիրների լուծում: Այն ստեղծվել է՝ ՀԱՊԿ երկրներին արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար»,-նկատեց Մովսես Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ