Հոկտեմբերի 7-ի արտահերթ համագումարում կինոգործիչները նախագահ ընտրեցին: 88 ձայնով միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը, Գեւորգ Գեւորգյանը ստացավ 17, իսկ 29 ձայն ստացավ Վահե Գեւորգյանցը: Եվ Վահե Գեւորգյանցը եւ Գեւորգ Գեւորգյանը ողջագուրվեցին հաղթողի հետ:
Հարություն Խաչատրյանը նշեց, որ ինչ էլ խոսեն, ի վերջո ընտրությունը կատարում են կինոգործիչները: Նա նաեւ խոստացավ, որ մեկ ամիս հետո գումարվող պլենումին օրերով կքննարկվեն բոլոր անելիքները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ