Հոկտեմբերի 7-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչը ցանկանալով ինքնասպան լինել՝ դանակով հարվածել է իրեն: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանից տեղեկացանք, որ 1978թ. ծնված վիրավորը շատ արյուն է կորցրել, Նոյեմբերյանի ԲԿ-ում նրա վերքը կարել են: ԲԿ-ի տնօրենը վիրավորի վիճակը բնութագրեց կայուն ծանր:
Մեր տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հոգեկան հիվանդությամբ չի տառապում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ