Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կինոմիության հնաբնակ. «Գեւորգ Սարգիսիչ, Դուք ավերող եք, ոչ թե կառուցող»

Հոկտեմբեր 07,2017 15:33

Կինոմիության համագումարում ելույթներ էլ եղան: Միության «հնաբնակներից» Իռեն Օրդուխանյանը, որ նաեւ Ֆրունզե Դովլաթյանի բոլոր ֆիլմերի հնչյունային ռեժիսորն է, իր ելույթում անդրադարձավ Կինոկենտրոնի եւ «Հայֆիլմի» նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանցին եւ ասաց, որ նա իրավունք չունի առաջադրվել Կինոգործիչների միության նախագահ: «Գեւորգ Սարգիսիչ, դուք ի՞նչ կապ ունեք ստեղծագործական միության հետ: Չէ՞ որ սա ստեղծագործական միություն է, դուք ստեղծագործող չեք: Մեծ լավություն արած կլինեք, եթե միությունը հանգիստ թողնեք: Ինձ թվում է ձեզ նախագահ դառնալու մղումը փողն է.. Դուք ժամանակին խոստանում էինք, որ «Հայֆիլմը» Հոլիվուդ կդարձնեք…Ո՞ւր է հիմա այդ «հոլիվուդը», դուք նաեւ Կինոկենտրոնի նախկին տնօրենն եք, միշտ նախկին եք…Դուք ավերող եք ոչ թե կառուցող, դուք չեք կարող Կինոգործիչների միության նախագահ դառնալ…Մենք Ձեզ չենք վստահում»,-ասաց նա:

Իռեն Օրդուխանյանից հետո ելույթ ունեցավ Ռոման Բալայանը: «Թեեւ Գեւորգ Գեւորգյանի կենսագրության մեջ այդ էջը կա, բայց չարժի մարդու մասին այդպես խոսել, դա տգեղ է»:

Դերասան և ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն էլ առաջարկեց, որ կինոգործիչների միության նախագահի բոլոր թեկնածուները անկախ ընտրությունների արդյունքներից, ընդգրկվեն միության վարչության կազմում, որպեսզի իրենց ծրագրերում եղած նպաստավոր դրույթները կարողանան կյանքի կոչել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031