Այսօր Վանաձորում մեկնարկեց Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը, որի մեկնարկը համընկավ նրա հայրենի Վանաձոր քաղաքի տոնի հետ եւ հիանալի նվեր Է հանրապետության երրորդ քաղաքի բնակիչների համար:
Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Բուլղարիայի 100-ից ավելի ըմբիշներ:
Հայաստանը ներկայացված է շուրջ 55 ըմբիշով: Մրցագորգում են մեր հավաքականի գրեթե բոլոր ըմբիշները, բացի Գեւորգի Կետոեւից ու Լեւան Բերիանիձեից:
Հաղթողների եւ մրցանակակիրների, ինչպես նաեւ նրանց մարզիչների համար գավաթներից ու պատվոգրերից զատ սահմանված են նաեւ դրամական խոշոր պարգեւներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ