Շարունակվում են Էջմիածին քաղաքի օրվա միջոցառումները համայն հայության հոգեւոր կենտրոն Էջմիածնում:
Տոնի շրջանակներում այսօր գործակցության հուշագիր ստորագրվեց Էջմիածնի քաղաքապետարանի պատմաազգագրական թանգարանի եւ Բաթումի հնագիտական թանգարանի միջեւ: Ըստ այդմ` թանգարանները համատեղ գիտական աշխատանքներ կկատարեն եւ կհամագործակցեն մշակույթի ոլորտում:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կարեւորեց այսօրինակ գործակցությունն` ընդգծելով, որ հայերն ու վրացիները միեւնույն քաղաքակրթական դաշտում գտնվող հոգեհարազատ ժողովուրդներ են:
Մամուլի հաղորդագրություն