Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել է: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ բռնաբարության մեջ կասկածվողը Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ է: Տղամարդն ամուսնացած է, ունի 3 երեխա: Նա ձերբակալված է:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ