Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտոնյալները. ԵՊՀ-ում գործուղման են մեկնում բիզնես կարգով. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 07,2017 12:37

Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները եւ գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը:

Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից հայտնի դարձավ, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից մեկ հոգի օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը բիզնես կարգի ավիատոմսով մեկնել է, տոմսի արժեքն էլ կազմել է 295 հազար 110 դրամ: Սակայն նկատենք, որ փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ եւ ում համար է եղել բիզնես կարգի այդ ավիատոմսը:

Այս հարցին պատասխան ստանալու նպատակով զրուցեցինք համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ զարմացավ.«Չգիտեմ դա ինչ բան է, սխալմունք կլինի, մեզ մոտ արգելված է, որ որեւէ մեկը բիզնես կարգով գործուղման մեկնի: Անգամ ռեկտորը չի գնում, ուր մնաց որեւէ մեկը: Դա դեռ կպարզեմ, թե ինչ է: Բայց դա երեւի գիտական գործուղում է, ով իր գրանտի հաշվին է գնացել»: Բայց նկատենք, որ նման դեպքերում սովորաբար ավիատոմսի կարգի հարեւան սյունակում նշված է լինում այն մասին` հրավիրող կողմի հաշվի՞ն է գնվել բիզնես կարգի ավիատոմսը, թե՞ մեկնողի: Սակայն պետական համալսարան հիմնադրամի դեպքում նման բան նշված չէ: Ուրեմն համալսարանից են «թանկարժեք» թռիչք արել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031