Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ շտաբի պետ. «ՀԱՊԿ միացյալ ուժերը չեն կիրառվում անդամ-երկրների ներքին հակամարտությունների դեպքում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2017 12:29

Հայաստանում այսօր մեկնարկած՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն միացյալ  հետախուզական ստորաբաժանումների «Որոնում 2017» մարտավարամասնագիտական  զորավարժությունների ժամանակ ՀԱՊԿ շտաբի պետ Անատոլի Սիդորովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ո՞ր պետութունն է հանդիսանում զորավարժությունների պայմանական հակառակորդ:

«Հակառակորդին որոշելիս մենք նկատի չենք ունեցել որեւէ պետության: Ճիշտ է, ժամանակակից աշխարհում իրավիճակի եւ հակամարտության զարգացման բարդ գործընթաց կա: Շատ է խոսվում կիբերանվտանգության, ահաբեկչության մասին: Մենք զորավարժությունների  շրջանակում այդ ամենը եւս հաշվի ենք առել: Մշակել ենք դրանց հակազդման հարցերը»:

Սիդորովը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք  նախատեսվում է ՀԱՊԿ միացյալ ուժերի կիրառություն՝ կառույցի անդամ-երկրների ներքին համակարտությունների դեպքում. «ՀԱՊԿ միացյալ ուժերի կիրառման որոշում կայացնում է կառույցի խորհուրդը: Որպեսզի այդ ամենը ժամանակին կազմակերպվի, պարբերաբար իրավիճակի գնահատում է կատարվում: Բայց ՀԱՊԿ անդամ-երկրներում ներքին հակամարտությունների դեպքում ՀԱՊԿ միացյալ ուժերի կիրառություն չի նախատեսվում»:

Թե որ դեպքում ՀԱՊԿ-ն օգնության կհասնի ՀՀ-ին, Սիդորովը նկատեց. «Հասկանում ենք, թե Հայաստանն ինչ ցավ ունի եւ աշխարհը գիտի այն հակամարտության մասին, որը չի հաջողվում մինչեւ վերջ  լուծել խաղաղ ճանապարհով: ՀԱՊԿ միացյալ ուժեր նախատեսված են տարածքային անդամ-երկրների ամբողջականության պահպանման համար: Եթե երկրներից մեկին պետք  լինի իրական օգնություն, ապա միացյալ ուժերի թիվը բավականին մեծ է: Նրանք պատրաստ կլինեն գալ եւ օգնության հասնել՝ ՀԱՊԿ խորհրդի համապատասխան որոշմամբ: Կասկած չպետք է լինի այդ հարցում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031