Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե քաղաքական ընտրություն չկա՝ նշանակումներ են, կուսակցությունը գնա մասնակցի, որ ի՞նչ անի. Արմեն Մարտիրոսյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 07,2017 12:01

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրենց՝ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ընտրություններով փոփոխություն չկա, ընտրության միջոցով մոբիլիզացման հնարավորություն կա, իսկ դա միայն համապետական ընտրություններով կարող է տեղի ունենալ: ՏԻՄ ընտրությունները երբևէ չեն ունեցել մոբիլիզացնող առանձնահատկություն, առավել ևս հիմա այս վիճակում, և դրա համար մասնակցելու որևէ իմաստ չենք տեսնում»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի կարողացել մարզերում գրասենյակներ բացել և համակիրներ ունենալ, նա նշեց, որ տարածքներում ունեն իրենց ներկայացուցիչները, այդ առումով որևէ խնդիր չկա, ուղղակի ընտրական համակարգ չկա:

Նրա խոսքերով՝ եթե ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր թեկնածու լինի առաջադրված, ապա ընտրակաշառքը դերակատարություն կունենա, եթե ոչ, ապա կարող է ընտրակաշառք բաժանվի, որ մարդիկ գնան ընտրության, այլապես, եթե գումար չեն տալիս, ինչո՞ւ պետք է գնան ընտրության:

Հարցին՝ արդյո՞ք 2022 թվականի ընտրություններին չպետք է նախապատրաստվել հենց նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցելով, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Եթե ընտրական համակարգ չկա, ի՞նչ աշխատանք տանենք: Հայաստանում քաղաքական ընտրություն չկա, իսկ կուսակցությունը պետք է քաղաքական ընտրության մասնակցի: Եթե քաղաքական ընտրություն չկա՝ նշանակումներ են, կուսակցությունը գնա մասնակցի, որ ի՞նչ անի»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ մինչև խորհրդարանական ընտրություններն էլ հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններով ոչինչ չի փոխվի, ուղղակի որոշակի մոբիլիզացիա ապահովելու հնարավորություն էր ստեղծվել, բայց ամեն մեկն իր ճանապարհով գնաց և չմիավորվեց, դրա համար իմաստ բացարձակ չկա. «Պետք է լինի ընտրական համակարգ, որ կուսակցությունը գնա մասնակցի, կուսակցությունը՝ ինչպիսին «Ժառանգությունն» է, որն իսկապես կուսակցություն է, ոչ թե խմբավորում կամ էլ օլիգարխիկ միավորում, կարող է մասնակցել միայն ընտրական գործընթացին, իսկ եթե դա չկա, ինչի՞ն մասնակցի կուսակցությունը»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031