Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բենզինի 11 տոկոս թանկացումը չունի տնտեսական տրամաբանություն. ՀԺ

Հոկտեմբեր 07,2017 11:55

Տնտեսական տրամաբանության տեսանկյունից բենզինի նման կտրուկ թանկացումը չունի որեւէ հիմնավորում: Խնդիրն այն է, որ ՀՀ ներկրվող բենզինը հիմնականում գալիս է ՌԴ-ից եւ իբր ունի արտոնյալ գին: Սակայն ՌԴ-ից ներմուծված բենզինն ամբողջությամբ «ստանում է» ՀՀ-ում գրանցված «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունը, որի հիմնադիրը հենց «Ռոսնեֆտն» է: Վերջինս ստանում է բենզինը ՌԴ ներքին գներով եւ թանկ գնով վերավաճառում մյուս ընկերություններին: ՌԴ-ում բենզինը փոքր-ինչ թանկացել է:

Օրինակ, փետրվարին մեկ լիտրը Մոսկվայում վաճառվում էր 36 ռուբլով, հիմա՝ 37.8 ռուբլով: Դրամի վերածած՝ բենզինի գինը Մոսկվայում բարձրացել է ընդամենը 17 դրամով: Այսինքն, ՀՀ-ում բենզինի գնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել միայն դրանով: Բայց քանի որ բենզինի գնի մեջ մյուս բոլոր բաղադրիչները մնացել են նույնը, ապա ՀՀ-ում եւս բենզինը պետք է թանկանար նույնքան, այսինքն 17 կամ 20 դրամով: Դրանից ավել թանկացումը զուրկ է տրամաբանությունից:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031