Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուցե այս պաշտոնն այդքան գայթակղիչ չլիներ, եթե միության հաշվեհամարին դրված մեկ միլիոն դոլար գումարը չլիներ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 07,2017 11:41
kinematografia

Այսօր Կինեմատոգրաֆիստների միության համագումարն է, որի ժամանակ կինոյի գործիչներն իրենց միության նախագահ են ընտրելու։ Գուցե այս պաշտոնն այդքան գայթակղիչ չլիներ, եթե միության հաշվեհամարին դրված մեկ միլիոն դոլար գումարը չլիներ, որը ժամանակին գոյացել է Կինեմատոգրաֆիստներին պատկանող գույքի վաճառքից եւ այլ գործարքներից։

Ամեն դեպքում՝ կինոգործիչները շատ ավելի շահեկան վիճակում են հայտնվել, քան մյուս ստեղծագործական միությունների անդամները։ Եվ նման ապահովված միության նախագահի պաշտոնն էլ համեղ պատառ է, որին ձգտողների պակաս թերեւս չի լինելու։ Ըստ այդմ՝ պայքարը թեժ է լինելու։ Նախահամագումարյան շրջանն էլ անկիրք չէր՝ պոտենցիալ թեկնածուների ասուլիսներ, հարցազրույցներ, ասեկոսեներ, ինտրիգներ, քարոզչություն, «ընտրողներին» իրենց կողմը գրավելու փորձեր։ Այսպես են ընթացել բոլոր ստեղծագործական միությունների համագումարները, որոնց ժամանակ ընտրություններ են կայացել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031