Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Այնպես չէ, որ Ագրամունտը կամավոր է հրաժարական տալիս. «Փաստ»

Հոկտեմբեր 07,2017 11:20

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականին, ասել է, որ հրաժարականի պատճառն այն է, որ նա համոզվեց՝ եվրոպական քաղաքական մտքի ներկայացուցիչների առաջ ինքը բացարձակ անընդունելի և կոռումպացված տեսակ է:

«Նա իր կոռուպցիոն բարքերն ու քաղաքականությունը ներմուծեց ԵԽԽՎ: Բայց շնորհիվ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների վճռական գնահատականի՝ նա հրաժարական տվեց: Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու: Այնպես չէ, որ կամավոր հրաժարական է տալիս: Սա ոչ միայն նրա անձի շուրջ ձևավորված գնահատականն է, այլև մատնանշում է այն, որ Եվրոպայի քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն ընդունում այդ վերաբերմունքն ու բարքերը, կոռումպացվածությունն ու անազնվությունը: Մեծ հաշվով՝ շատ ավելի լայն է նշանակությունը, քան Ագրամունտի հրաժարականը: Բացի այդ, որպես երևույթ այս հրաժարականը բացառիկ է, որովհետև ԵԽԽՎ-ի 60-ամյա կենսագրության ընթացքում նման դեպք չէր եղել»,-ասել է Հ. Նաղդալյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031