Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ռուսական ջանքերն անարդյունավետ են. Պավել Ֆելգենգաուեր. «168 ժամ»

Հոկտեմբեր 07,2017 10:21

«Հայ-ռուսական միացյալ զորախումբը գործում է դեռևս 1990-ական թվականներից, սակայն կողմերը որոշեցին այդ մասին բարձրաձայնել հակառակորդներին զսպելու նպատակով: Կարծում եմ՝ դրա հասցեատերը կարող է լինել նաև Ադրբեջանը, որն այս տարիների ընթացքում սպառազինություն ձեռք բերելով Իսրայելից, Ռուսաստանից, առավելություն է ձեռք բերել Հայաստանի նկատմամբ: Լուրջ նշանակություն այս զորախմբին պետք չէ տալ, այն գործել է և կգործի այնպես, ինչպես նախկինում, պարզապես ավելի համակարգված եղանակով»,- ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԱԺ-ում հաստատված համաձայնագրին: Այս զորախմբի մասին խոսակցությունները, ըստ նրա, շրջանառության մեջ հայտնվեցին ոչ պատահական ժամանակահատվածում:

Նա հիշեցրել է, որ այս խոսակցությունների հիմքերը դրվեցին ռուս-թուրքական լարվածության ժամանակ: Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ռուսական կողմը մտավախություններ ունի, որ լարվածությունների ժամանակ այս կողմից կարող են սադրանքներ լինել Ռուսաստանի դեմ, ուստի այս զորախմբի առաքելությունն է լինելու՝ վերահսկել այս ուղղությունը և զսպիչ դերակատարություն ունենալ: Սակայն նա նաև նշել է, որ ԼՂ հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ռուսական ջանքերն անարդյունավետ են:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031