Գումբուրդոյի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտավոր 3 տարի հետո, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում և կկանգնեցվի խաչքար:
Աշխատանքային խումբը, որը ձևավորվել էր միջադեպից երկու օր անց, որպեսզի քննարկի և լուծում գտնի Գումբուրդո գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Այսօր որոշում է ընդունվել, որ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում և տապանաքար-հուշաքար կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա: Աշխատանքային խմբի մեջ են՝ թե աշխարհիկ պաշտոնյաներ, թե հոգևորականներ, թե հասարակ գումբուրդոցիներ:
Աշխատանքային խմբի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն անձամբ Գումբուրդոյի բնակչությանը ներկայացրեց Վիրահայոց թեմի առաջնորդը:
«Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել և վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները մեր նախնիների, մեր քահանաների, մեր պապերի, թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում: Մարդկային բարոյական հարց կա, որովհետև ոսկորները այդտեղ են եղել և այդտեղ էլ պիտի թաղվի»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում