Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավաքարարների գործով» հօգուտ Երեւանի կբռնագանձվի 251.197.450 դրամ

Հոկտեմբեր 07,2017 15:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամենաբարձր՝ յոթուկես տարվա ազատազրկման դատապարտեց «Կենտրոն Մաքրություն» ընկերության պատասխանատու Արթուր Հովհաննիսյանին:

Նրա եղբորը՝ Սամվելին, որը նախկինում զբաղեցրել էր նույն այդ ընկերության տնօրենի պաշտոնը, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման, որից երեք տարի նշանակվեց փորձաշրջան:

Փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ու գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը դատապարտվեցին հինգուկես տարվա ազատազրկման, երեք տարվա փորձաշրջանով:

Հինգական տարվա ազատազրկման դատապարտվեցին «հանցավոր խմբի անդամներից»՝ աշխատակիցներ Հրայր Հակոբյանն ու Ռոբերտ Խաչատրյանը:

Միակ կինը՝ աշխղեկ, ազգությամբ եզդի Գյուլիզար Շամոյանը դատապարտվեց հինգ տարվա, մյուս աշխղեկը՝ Սամվել Եղոյանը, հինգուկես տարվա ազատազրկման, նրանց համար նույնպես նշանակվեց երեք տարվա փորձաշրջան:

Պահեստապետ Գարեգին Գասպարյանը եւ դիսպետչեր Հունան Տեր-Հովհաննիսյանը դատապարտվեցին չորսուկես տարվա ազատազրկման, դարձյալ երեք տարվա փորձաշրջանով:

Ընկերության ավտոկայանի վարիչ Միսակ Հարությունյանը, կադրերի վարիչ Սամվել Պապոյանը, ինժեներ Տիգրան Հովհաննիսյանը վեց ամսով ազատազրկվեցին: Վերջինիս համար նշանակվեց մեկ տարով փորձաշրջան:

Տասներեք հոգանոց գործերից սա թվով երրորդն էր, որը լսեց Կենտրոնի դատարանը. Վազգեն Խաչիկյանի եւ սոցապի մյուս աշխատակիցների, Միսակ Մարտիրոսյանի եւ դատական կարգադրիչների գործից հետո:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031