Լրահոս
Օրվա լրահոսը

Անապահով երեխաներն արհեստներ են սովորել

Հոկտեմբեր 07,2017 13:30

Իսկ 20 հոգի հնարավորություն է
ստացել մասնագիտական գործիքներ ու նյութեր ձեռք բերել

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Youth Opportunities Programme» կրթական ծրագրի դրամաշնորհի շրջանակներում, 2016թ.-ի նոյեմբերին մեկնարկեց սոցիալապես անապահով ընտանիքների 120 երեխաների հավաքագրում՝ վերջիններիս մասնագիտական կրթություն տալու նպատակով: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին «Օրրանի» լրատվականից, երեխաները Երեւանից եւ Հայաստանի տարբեր շրջաններից էին՝ Գյումրի, Վանաձոր, Կապան, Դիլիջան, Աշտարակ, Էջմիածին, սահմանամեձ գյուղերից՝ Խաչիկ, Չիվա: Ծրագրի մասնակիցները ընտրվել են հիմնականում այն վայրերից, որտեղ գործազրկության եւ աղքատության ցուցանիշը շատ բարձր է: Շահառու երեխաներին հնարավորություն էր տրվել սովորելու իրենց նախընտրած արհեստը: Նրանք ընտրել են առավել պահանջված մասնագիտություններ՝ վարսահարդար, ավտոմեխանիկ, հրուշակագործ, տոնական սեղանների դիզայներ, ֆլորիստ, հացթուխ, քարտաշ, գորգագործ, խեցեգործ, հագուստի դիզայն, կարուձեւ եւ այլն: Հավելենք, որ ծրագիրն իրականացվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կողմից տրամադրված դրամաշնորհով: Մինչ ծրագրի ավարտը՝ Բանկի աշխատակիցները շփվել են մասնակիցների հետ, կատարել ծրագրի ընթացիկ գնահատում, իսկ մասնագիտական ուսուցման ավարտից հետո ընտրել լավագույն 20 շահառուների, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այդ փոքրիկ դրամաշնորհով նրանք կկարողնան ձեռք բերել իրենց համար անհրաժեշտ մասնագիտական գործիքներ եւ նյութեր, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքային առաջին քայլերի ճանապարհին:

 

Գ. Հ.

«Առավոտ»

06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031