Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանաչ թեյը մոտ 20 անգամ ավելի օգտակար է, քան սեւ թեյը

Հոկտեմբեր 07,2017 12:30

Թեյը եւ նրանից ստացվող պատրաստուկներն օժտված են խթանող, միզամուղ, հակաօքսիդանտ ազդեցությամբ: Բացի այդ, ֆլավանոիդների՝ ռուտինի բարձր պարունակության շնորհիվ ամրացնում են մազանոթները, բարձրացնում արյունատար անոթների էլաստիկությունը, լավացնում արյան մազանոթային շրջանառությունը: Չինական թեյը, որը հայտնի է որպես կանաչ թեյ, կիրառվում է նաեւ փորլուծության, Չինաստանում՝ դիզենտերիայի տարբեր տեսակների ժամանակ: Կանաչ՝ հում, չմշակված թեյը իր հատկություններով մոտ 20 անգամ ավելի օգտակար է, քան սեւ թեյը: Այն ունի թարմացնող, երիտասարդացնող, միզամուղ, հակաօքսիդանտ, հակավիրուսային, հակաուռուցքային, հակաբորբոքային ազդեցություն:

Որպես թարմացնող, խթանող, հակաօքսիդանտ միջոց պատրաստելու համար հարկավոր է 1 թեյի գդալ տերեւներին ավելացնել 200 միլիլիտր եռացրած տաք ջուր, ծածկել կափարիչով, թողնել 45 րոպե, հետո տաքացնել ջրաբաղնիքի վրա 5 րոպե: Ընդունել օրական 1 բաժակ, քաղցրացնել մեղրով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031