Այս մասին հայտարարել է Բրազիլիայի գլխավոր դատախազության ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ ԲԱՕԿ նախագահ Կառլոս Արթուր Նուզմանը շվեյցարական բանկում ունեցել է ոսկու մեկ կիլոգրամանոց 16 ձուլակտոր: Նուզմանը դրանց գոյության մասին տեղեկացրել է իր տան խուզարկությունից հետո միայն: Նա կասկածվում է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրության ժամանակ ձայներ գնելու մեջ:
2016 թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունը կատարվել է 2009 թվականի սեպտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած ՄՕԿ-ի համաժողովում: Կասկած կար, որ Նուզմանն այդ ժամանակ $2 միլիոն կաշառք է բաժանել, սակայն հիմա պնդումներ կան, որ կաշառքի չափը եղել է առնվազն $2,5 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ paralympic.org-ի