«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի նորակառույց մասնաշենքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի երկրորդ փուլը:
Մասնակցում են յոթ երկրի՝ Հայաստան, Նորվեգիա, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Վրաստան, 12 պատանի շախմատիստներ: Խաղացվել է երեք տուր: Հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարը ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն է: Նրանից կես միավոր պակաս ունեն եւ առաջատարների եռյակում են հայաստանցիներ Շանթ Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ