Ռուս 36-ամյա կինը իրավապահներին հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում մի տղամարդ ավտոմեքենայում իրեն բռնաբարել է: Իրավապահներից տեղեկացանք, որ ռուս կինը զբոսաշրջիկ է, ավտոմեքենայի տեր տղամարդը ռուս կնոջը խոստացել է իր ավտոմեքենայով Բագրատաշենից Երեւան հասցնել:
Սակայն Երեւան տանելու փոխարեն տղամարդը մեքենան Նոյեմբերյանի բարձունքից, միջպետական ավտոճանապարհից, դեպի աջ, դեպի սարեր տանող ճանապարհ է քշել եւ ավտոմեքենայում, կնոջ ցանկությանը հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Նա ռուս կնոջը ծեծի չի ենթարկել: Բռնաբարության մեջ կասկածվող տղամարդը Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ չէ: Նրա անձը հայտնի է իրավապահներին:
Դեպքի կապակցությամբ դատաբժշկական փորձաքննություններ են նշանակված:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ