Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքների, ինչպես նաև հանրային կառավարման, հարկային վարչարարության, կիբերանվտանգության, գործարար միջավայրի բարելավման, կրթության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:
ՀՀ կառավարություն