Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու, Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններ: Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 6-ին Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու է ինքնառաջադրվել 2002 թվականից Այգեձոր համայնքի ղեկավար, անկուսակցական,1968թ. ծնված Սասուն Սաֆարյանը: Բերդ համայնքի թեկնածուների թիվ դարձավ 4: Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել նաեւ Բերդի գործող քաղաքապետ, 1965թ. ծնված, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը, Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն, ՀՀԿ անդամ,1958թ. ծնված Ավետիք Ադամյանը եւ Արծվաբերդ համայնքի ղեկավար,անկուսակցական, 1983թ. ծնված Կարեն Շահնազարյանը: Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ Բերդ համայնքի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է ավագանու 40 թեկնածու:
Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 6-ին Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածու է ինքնաառաջադրվել ՀՅԴ անդամ, ներկայումս չաշխատող,1985թ. ծնված Սեւադա Ղուկասյանը: Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել նաեւ Աչաջրի գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 60-ամյա Կամո Ղալթախչյանը, Աչաջրի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ. 50-ամյա Տաթեւ Գասպարյանը եւ «Կարեն Ղալթախչյան» ԱՁ տնօրեն, ՀՀԿ անդամ, 1978 թ. ծնված Կարեն Ղալթախչյանը:
Տավուշի մարզում համայնքի ղեկավարի բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնառաջադրմամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հաստատ Սևադա Ղուկասյանը, այդ երեք ՀՀԿ-ի կռիվների մեջից շահող դիրքում է հայտնվելու և հավանական է,որ հենց ինքն էլ կդառնա Աչաջուր համայնքի ղեկավար։
Սևադա Ղուկասյանին ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից և վստահ կարող եմ ասել,որ իր ընտրվելու դեպքում հաստատ կաշխատի բոլորից լավ ի նպաստ Աչաջրեցիների։ Քեզ հաջողություն եմ մաղթում ազնիվ ընկեր։
Միայն թե ազնիվ լինի ընտրւթյւնը, ով ւժեղ է թող նա էլ հաղթի