Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա չեմ մեկնաբանի». Ավետիսյանների գործով փաստաբանը՝ ՍԴ դատավորի հայտարարության մասին

Հոկտեմբեր 06,2017 20:44

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը չի ցանկանում մեկնաբանել ՍԴ դատավոր Ալվինա Գուլումյանի հայտարարությունը, թե Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել:

«Որոշ գործընթացներ պետք է անցնենք, հիմա չեմ ուզում իրավիճակից առաջ ընկնել, դրա համար հիմա չեմ մեկնաբանի»,- Aravot.am-ին ասաց Լուսինե Սահակյանը:

«Ժամանակ»-ի հետ զրույցում ՍԴ դատավոր Ալվինա Գուլումյանն, անդրադառնալով Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների՝ ՍԴ ներկայացված բողոքին, որը հոկտեմբերի 2-ի մերժվել է, նշել է, որ Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը։ Նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել։

Ըստ Ալվինա Գուլումյանի՝ պարզվել է, որ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը, արդեն իսկ համընդհանուր դատավճռի բողոքարկման մասով տուժողները քաղհայցի մասով դատավճիռը բողոքարկել են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան։

«Գուցե դիտավորությամբ կամ օրենսդրության չիմացության արդյունքում այդ փաստը թաքցվել է ՍԴ-ից։ Այս պարագայում ՍԴ-ի ն այլ բան  չէր մնում, քան գործը կարճել»,- ասել է տիկին Գուլումյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031