Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի դիտարկմամբ, որսագողության վերացման համար լուրջ աշխատանքներ են հարկավոր:
Ըստ նրա՝ իրենք պատրաստվում են բնապահպանական տեսչությանն օգնել մեքենաներով, որոշ սարքավորումներով, անօդաչու սարքավորումներով, որ որսագողությունը վերահսկելի դառնա. «Տեսչությունում տեխնիկական ռեսուրսների բացակայություն է, նույնիսկ նորմալ համակարգիչները չունեն, մեքենա չունեն, բենզին չունեն, հագուստ, ռացիա չունեն, ոչ մի բան չկա, միայն չոր աշխատավարձն ու էնտուզիազմն է»:
«Թռչունների պահպանության միություն» ՀԿ նախագահ Մամիկոն Ղասաբյանն էլ պատմեց, որ վերջերս կիրակի օրով Սեւանում երեք հոգի թռչունների որս էին անում, ինքը փորձել է կանխել, բայց ապարդյուն. «Զանգում եմ թեժ գիծ՝ պատասխանող չկա, Սեւանի ազգային պարկ՝ պատասխանող չկա, մարդ չի իմանում ինչ անի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ