Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տրվել է կեղծված սննդամթերքը շուկայից ետ կանչելու կարգադրագիր

Հոկտեմբեր 06,2017 19:35

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում, դիտարկում է իրականացրել «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության նպատակով՝ պատրաստի արտադրանքի խմբաքանակից (տոմատի մածուկ՝ արտադրված ГОСТ Р 54678-2011 նորմատիվ փաստաթղթով 02.2017-ին) կատարվել է նմուշառում:

Փորձաքննութան արդյունքներով՝ տոմատի մածուկը լուծված չոր նյութի զանգվածային մաս և քլորիդների  զանգվածային մաս ցուցանիշներով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին. տոմատի մածուկի դեպքում այն պետք է լինի 25 տոկոս, մինչդեռ կազմել է 13,5 տոկոս,  ուստի այդ արտադրանքը չի կարող համարվել «տոմատի մածուկ», այլ հանդիսանում է «տոմատի խյուս»: Սա նշանակում է, որ  ընկերությունն արտադրել և իրացրել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող (կեղծված) սննդամթերք:

Ծառայության կողմից տրվել է տոմատի մածուկի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու կարգադրագիր: Հանձնարարվել է վերացնել խախտումները և իրացնել օրենսդրությանը համապատասխանող արտադրանք, որի կատարման համար սահմանվել է ժամկետ:

Սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նշված խմբաքանակը ձեռքբերելուց, իրացման ցանցերին՝ առկայության դեպքում այն հետ վերադարձնել:

Աղբյուրը՝ snund.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031