ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ժամանակավորապես կփոխարինի ԵԽԽՎ փոխնախագահ Ռոջեր Գեյլը։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ագրամունտի հրաժարականից հետո ավտոմատ կերպով նախագահի պաշտոնն անցնում է փոխնախագահին` մինչև ընտրությունների անցկացումը։
Հիշեցնենք, այսօր Ագրամունտը հայտարարել էր, որ անձնական պատճառներով հրաժարական է տալիս։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ