Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպան ընտրելու անձի իրավունքը և պաշտպանի պարտադիր մասնակցությունը քրեական գործի վարույթին. խնդիրը կարգավորելու նպատակով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

Հոկտեմբեր 06,2017 18:40

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և  անձի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու իրավունքի փոխհարաբերակցության հետ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների սահմանադրականության հարց:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խնդրո առարկա դրույթների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել (իսկ սանկցիայի կիրառության դեպքում դատարանը չի ընդունում) պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը: Գործող իրավակարգավորումների առկայության դեպքում հակադրվում են մի կողմից մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ դատարանի՝ արդյունավետ իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու (որպես արդար դատական քննության ընդհանուր իրավունքի բաղկացուցիչ մաս) պարտականությունը, որի շրջանակներում դատարանը կարող է կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը։

Ըստ դիմումի՝ օրենսգիրքը որոշակիորեն և հստակորեն չի կարգավորում, թե որ դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով անձամբ պաշտպանվելու հիմնարար իրավունքի նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031