Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ