Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբեր 06,2017 18:25

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:

Ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ վարչապետը նշել է, որ պետք չէ բավարարվել տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերածով, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատել՝ առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի ընթացքի և դրա շրջանակում երկու երկրների արդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը կարևորել է համաժողովի աշխատանքները՝ նշելով, որ ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար՝ գործընկերներ գտնելու, գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև միջկառավարական համագործակցությունը խորացնելու առումով:

Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը նշել է այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատելու մեծ ներուժ կա՝  մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության,  մեքենաշինություն, հյուրանոցային բիզնեսի, դեղագործության  ոլորտները, ինչպես նաև անդրադարձել է  Իրանի հետ սահմանին  ազատ տնտեսական գոտու նոր հնարավորություններին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճի կապակցությամբ՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունմամբ և միևնույն ժամանակ կարևորել է որոշման վերաբերյալ Ռուսաստանում հանրային իրազեկվածության բարձրացումը:

Քննարկելով ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները՝ Կարեն Կարապետյանը և Դենիս Մանտուրովը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ մուտք գործելու հարթակի հնարավորությունների շուրջ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ մեծածավալ աշխատանք կա անելու և պետք է հետևողականորեն շարունակել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031