Լրահոս
Օրվա լրահոսը

Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել բժշկի խորհրդով

Հոկտեմբեր 06,2017 17:17

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը բացի այն, որ իր թվիթերյան էջում հայտնել է  հրաժարականի մասին, նաև ԵԽԽՎ տարբեր պատվիրակների նամակ է հղել` պատճառաբանելով, թե հրաժարական է ներկայացնում բժշկի խորհրդով:

Aravot.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց` Ագրամունտի այս հայտարարությունը անակնկա՞լ էի` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հոկտեմբերի 9-ին` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը, վեհաժողովը քվեարկության էր դնելու Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ համար անակնկալ չէ, քանի որ իմ` ԵԽԽՎ պատվիրակների հետ տարբեր շփումներում կար այդ սպասումը, որ Ագրամունտը հրաժարական կտա: Նույնիսկ իրեն խորհուրդ տվողներ կային`ավելի լավ է ինքը հեռանա»:

Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե Պեդրո Ագրամունտն ամբողջ նստաշրջանների ընթացքում փորձել է անիվը ետ պտտել, գործընթացը հետ բերել, փորձել է ամեն ինչ անել, որ ինքը չգնա:

Այս առիթով տիկին Հովհաննիսյանը մանրամասնեց. «Հասկանալով, որ գործընթացն անշրջելի է, և, ամենայն հավանականությամբ, կողմ են քվեարկելու իր անվստահության հարցին, և ինքը ստիպված է լինելու հեռանալ, նախընտրել է իրականում խորհրդանշական բառ օգտագործել` անձնական պատճառներից ելնելով: Իհարկե, ծիծաղելի փաստարկ է բերել` ասելով, որ բժշկի խորհրդով է դա անում: Կարծում եմ`անձնական պատճառն իրականում նեղ անձնական, նեղ նյութական իր շահն է եղել: Նա պարզապես հասկացել է, որ իր կենսագրության մեջ ավելի լավ է գրվի անձնական պատճառներով հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, քան գրվի, որ իրեն անվստահություն են հայտնել, ու ինքը հեռացվել է պաշտոնից: Պեդրո Ագրամունտը նաև տարբեր պատվիրակներին ուղղված` իր նամակում փաստարկել է` իր բժիշկն է խորհուրդ տվել հրաժարական տալ` առողջական խնդիրներից ելնելով»:

Հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ գործընթացներ են հաջորդելու Ագրամունտի հրաժարականին, Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 9-ի առավոտյան` մինչ լիագումար նիստի մեկնարկը, ԵԽԽՎ Բյուրոն նիստ կգումարի, և, ամենայն հավանականությամբ, կորոշվի, որ նիստը նախագահելու է ամենատարեց փոխնախագահը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031