Սպիտակագլուխ երկու անգղերի որսը վերջին շրջանում միակ այդպիսի դեպքը չէ։ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ վերացնելը պարբերաբար տեղի ունեցող հանցագործություն է, պարզապես այդ դեպքերի մասին հանրությունը չի իմանում։ Այդպիսի հանցագործությունների համար օրենքը սահմանում է մեղմ պատիժներ՝ բացառապես դրամական տուգանք, ինչը կենդանասպաններին չի վախեցնում։
Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ անհրաժեշտ է այսպիսի հանցագործությունների համար նախատեսվող պատիժները խստացնել. «Ամենավատն այն է, որ 10 տարի հետո ենք սա հայտնաբերել ու 10 տարի հետո էլ էս մարդիկ կես միլիոն դրամ փող են տալու և գնան իրենց տներով։ Կարող է մի տեղ արջ կամ հովազ խփեն՝ մեկ միլիոնի, սրանց համար 1 միլիոնն ի՞նչ ա, կվճարեն կքաշվեն մի կողմ։»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ