Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Անձնական պատճառներից ելնելով` ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա։
Հիշեցնենք, Ագրամունտը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում, այդ թվում խավիարային դիվանագիտության մեջ ներգրավված լինելու պատճառով։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ